Կենդանաբանական այգու տնօրենի պաշտոնակատարը ազատման դիմում է ներկայացրել

Երեւանի կենդանաբանական այգու տնօրենի պաշտոնակատար Էդմոն Ղազարյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, թե ինչ պատճառներով՝ հայտնի չէ։ Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց կենդանաբանական այգու մամուլի քարտուղար Լիանա Բրյանը։ Նշենք՝ Էդմոն Ղազարյանը կենդանաբանական այգու տնօրենի պարտականությունները կատարում էր 2022 թվականի մարտի 29-ից։